Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո իսրայելական կառավարական կոալիցիայի ղեկավարին ասել է, որ մտադիր է կասեցնել դատաիրավական բարեփոխումները։
Այսօր ավելի վաղ Իսրայելի ամենամեծ օդանավակայանից՝ Բեն Գուրիոնից դադարեցվել էին թռիչքները այս բարեփոխման դեմ բողոքի ակցիաների պատճառով։ Իսրայելի բժիշկների միությունը հայտարարեց նաև առողջապահական համակարգի կասեցման մասին՝ հայտարարելով դատաիրավական բարեփոխումների վերացման անհրաժեշտության մասին։
Մարտի 26-ին ակտիվիստները Թել Ավիվում փակել են գլխավոր մայրուղին և ճեղքել Երուսաղեմում կառավարության ղեկավարի նստավայրի դիմաց ոստիկանության վերջին անցակետը։ Դա տեղի է ունեցել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու՝ վարչապետի որոշումից հետո, որը կոչ էր արել դադարեցնել դատաիրավական բարեփոխումները: