Միջազգային

Ճապոնիան Ռուսաստանի հետ համատեղ կշարունակի գազի արտահանումը

Ճապոնիան Ռուսաստանի հետ համատեղ կշարունակի գազի արտահանումը

Ճապոնիան մտադիր է շարունակել մասնակցել Սախալինի նավթագազային նախագծերին, քանի որ դրանք կարևոր են իր էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Ռուսաստանը նախապես որոշել էր «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերը վերցնել իր իրավասության տակ։ Ճապոնական ընկերությունները որոշել են պահպանել իրենց մասնակցությունը երկու նախագծերում, Մոսկվան հավանություն է տվել բաժնետոմսերի պահպանմանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական