«Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ առևտրի համաշխարհային կազմակերպությունից՝ չնայած որոշ երկրների փորձերին», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության բաժնի պետ Դմիտրի Բիրիչևսկին․ «Այսօր անբարյացակամ երկրները միավորվում են և փորձում վերջ դնել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը։
Նման պայմաններում Արևմուտքը, որպես հակառուսական գծի արդյունավետության ապացույց, կշարունակի խստացնել այդ կուրսը»։