Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումները, որոնք երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են առաջացրել:
Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի անվտանգությունն ու տնտեսությունը վտանգի տակ են հայտնվել:
Իրավապահների և ցուցարարների միջև առճակատումը շարունակվել է ամբողջ գիշեր։
Սպասվում է Նեթանյահուի հրապարակային ելույթը բարեփոխման ճակատագրի վերաբերյալ։