Միջազգային

ԱՄՆ-ն մտահոգված է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններով

ԱՄՆ-ն մտահոգված է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններով

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակը անդրադարձել է Իսրայելում անցկացվող հակակառավարական ցույցերին, ՊՆ նախարարի պաշտոնանկությանը և Նեթանյահուի դեմ համազգային բողոքին՝ ուղղված դատաիրավական համակարգի փոփոխություններին, որոնցով իշխանությունը ցանկանում է իրեն ենթարկել այդ համակարգը։ 

«Մենք խորապես մտահոգված ենք Իսրայելի շուրջ այսօրվա զարգացումներով, որոնք էլ ավելի են ընդգծում փոխզիջումների հրատապ անհրաժեշտությունը։ Ինչպես նախագահը վերջերս քննարկեց վարչապետ Նեթանյահուի հետ, ժողովրդավարական արժեքները միշտ եղել են և պետք է մնան ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների բնորոշ հատկանիշը: Մենք շարունակում ենք խստորեն կոչ անել Իսրայելի ղեկավարներին՝ հնարավորինս արագ փոխզիջում գտնել: Մենք հավատում ենք, որ դա լավագույն առաջընթաց ուղին է Իսրայելի և նրա բոլոր քաղաքացիների համար: Իսրայելի անվտանգությանն ու ժողովրդավարությանը ԱՄՆ-ի աջակցությունը մնում է անսասան», - ասվում է հայտարարության մեջ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական