Միջազգային

First Citizens Bank-ը գնում է սնանկացած Silicon Valley բանկը

First Citizens Bank-ը գնում է սնանկացած Silicon Valley բանկը

«First Citizens Bank & Trust Company» բանկային հոլդինգը գնում է սնանկացած «Silicon Valley Bank»-ի (SVB) բոլոր ավանդներն ու վարկերը: Այս մասին կիրակի օրը հայտնել է ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան։

Կորպորացիան նշում է, որ SVB ավանդատուները «մեխանիկորեն կդառնան ձեռք բերող բանկի ավանդատուներ»։ First Citizens Bank-ի կողմից ընդունված բոլոր ավանդները գործակալության կողմից կապահովագրվեն «մինչև ապահովագրական սահմանաչափը»։ 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ SVB-ի ակտիվները գնահատվում են մոտավորապես 167 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր ավանդները՝ 119 միլիարդ դոլար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական