Միջազգային

Իսրայելցի օդաչուները հրաժարվել են վարչապետ Նեթանյահուին Մեծ Բրիտանիա տանել

Իսրայելցի օդաչուները հրաժարվել են վարչապետ Նեթանյահուին Մեծ Բրիտանիա տանել

«Իսրայելի կառավարությունը չի կարողացել գտնել օդաչուի, ով հանձն կառնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Մեծ Բրիտանիա թռչել։ Այցը ստիպված հետաձգվել է», - գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները: «Մենք հասկանում ենք, որ իսրայելցի օդաչուները հրաժարվում են Նեթանյահուին Մեծ Բրիտանիա տանել»,- ասել է աղբյուրը։

Սկզբում նա պետք է թռչեր հինգշաբթի՝ մարտի 23-ի երեկոյան, այժմ թռիչքը նախատեսված է ուրբաթ՝ մարտի 24-ի առավոտյան ժամը 4-ին։

Նախատեսվում են Իսրայելի վարչապետի բանակցությունները բրիտանացի գործընկեր Ռիշի Սունակի հետ, որի առանցքային թեման կլինի «Իրանի դեմ միասնական միջազգային ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը՝ նրա միջուկային ծրագիրը դադարեցնելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական