Միջազգային

Հունգարիան չի ձերբակալի Պուտինին

Հունգարիան չի ձերբակալի Պուտինին

Հունգարիայի իշխանությունները ասում են, որ չեն ձերբակալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա մտնի երկիր, չնայած Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) անցած շաբաթ նրան ձերբակալելու հրաման է տվել՝ մեղադրելով Ուկրաինայից հարյուրավոր երեխաների առևանգման մեջ:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը հայտարարել է, որ չնայած Հունգարիան ստորագրել է Հռոմի ստատուտը, Պուտինին ձերբակալելը հիմք չունի՝ ըստ հունգարական օրենսդրության:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական