Միջազգային

Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը

Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը

Ֆրանսիայի խորհրդարանի օրենսդիրները հրաժարվում են միայն չինական TikTok-ը ճանաչել որպես ազգային անվտանգության սպառնալիք․ նրանք ցանկանում են այդ ցուցակում ներառել նաև ամերիկյան սոցցանցերը։ 

Այս շաբաթ Ֆրանսիայի ԱԺ անդամները դիմել են գործընկեր պատգամավորներին՝ հորդորելով սահմանափակել սոցիալական մեդիայի հավելվածների և հաղորդագրությունների ծառայությունների օգտագործումը։ Դրանց թվում ներառվել են ինչպես չինական TikTok-ը, այնպես էլ ամերիկյան Snap-ը և Meta-ի WhatsApp-ն ու Instagram-ը, ռուսաստանցի եղբայրների հիմնած Telegram-ը և և Signal-ը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական