Միջազգային

Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժեց կառավարությանն անվստահության հայտնելու երկու քվեարկությունները, որոնք նախարարների կաբինետի փորձից հետո՝ առանց խորհրդարանում քվեարկության կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու, առաջ քաշեցին ընդդիմադիր «LIOT» խմբավորումը և Մարին Լը Պենի «Ազգային միություն» կուսակցությունը։ 

«LIOT»-ի փաստաթղթին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, «Ազգային միության» առաջարկին՝ 94 հոգի։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր հավաքել 287 ձայն։ Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին օգտվեց սահմանադրության հոդվածից, ըստ որի՝ կարելի է առանց առանց քվեարկության իրականացնել օրենքի ընդունում, եթե նախարարների կաբինետը մնա նախաձեռնված անվստահության քվեից հետո:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական