Միջազգային

Գերմանիայի կանցլերը չի հավատում պատերազմի շուտափույթ ավարտին

Գերմանիայի կանցլերը չի հավատում պատերազմի շուտափույթ ավարտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի ակնկալում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շուտով կավարտվի, քանի որ խաղաղությունն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման: Այս մասին «Rheinische Post»-ի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դա (պատերազմը.-խմբ.) կարող է երկար տևել։ Նույնիսկ երբ պատերազմն ավարտվի, ամեն ինչ անմիջապես չի վերադառնա իր բնականոն հունին: Բայց մենք նաև չպետք է դադարեցնենք մեր ջանքերը դրան վերջ տալու համար», - հավելել է կանցլերը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական