Միջազգային

Ադրբեջանում գեներալներ են ձերբակալվել

Ադրբեջանում գեներալներ են ձերբակալվել

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տնային կալանքի տակ են հայտնվել Ադրբեջանի մաքսային ​​կոմիտեի գլխավոր օպերատիվ-հետախուզական վարչության պետ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Մասում Ռասուլովը և մաքսային ​​կոմիտեի ենթակայության «Azərterminalkompleks» ասոցիացիայի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էհտիրամ Խալիլովը։ Մաքսային ​​կոմիտեի գեներալները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով յուրացման հետ կապված հանցագործությունների մեջ։

Մասում Ռասուլովը և Էխտիրամ Խալիլովն ամբողջությամբ վճարել են պետբյուջեին հասցված վնասի չափը՝ ըստ համապատասխան մեղադրանքի։ Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունները և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Ներկայումս քրեական գործը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական