Միջազգային

Պակիստանում 10 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

Պակիստանում 10 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, կիրակի գիշերը հորդառատ անձրևներ են տեղացել Խուզդար, Զոբ և Ավարան քաղաքներում:

Տարերային աղետի հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնցից 8-ը նույն ընտանիքի անդամներ են։ Զոհվածների թվում կա երկու երեխա և երեք կին ։

Վնաս է հասցվել տարածաշրջանի որոշ շենքերի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական