Միջազգային

Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից

Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին խորհուրդ է տրվել իրենց iPhone-ները, եթե այդպիսիք ունեն, փոխել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոնների․ գրում է «Коммерсант»-ը։

Կրեմլը կարող է նոր «անվտանգ» հեռախոսներ գնել իր աշխատակիցների համար, որպեսզի ավելի հեշտ լինի հրաժարվել ամերիկյան տեխնոլոգիաներից․ ասել է թերթի աղբյուրներից մեկը։ 

«Այֆոնին վերջ․ կա՛մ դեն նետեք, կա՛մ տվեք երեխաներին։ Մարտին բոլորը պետք է դա անեն»,- ըստ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի՝ նախագահականում նման տոներով քննարկում է եղել այդպիսի միջոցառման անհրաժեշտության մասին, և վերջնական որոշում կայացրել է Պուտինի աշխատակազմի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ով վերահսկում է ներքին քաղաքականությունը։ Նա նաև իբր սահմանել է iPhone-ի փոխարինման վերջնաժամկետ՝ ապրիլի 1-ը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական