Միջազգային

Ճապոնիայի վարչապետը այցելել է Հնդկաստան

Ճապոնիայի վարչապետը այցելել է Հնդկաստան

Մեկնարկել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այցը Հնդկաստան, որը կտևի մինչև մարտի 22-ը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Արինդամ Բագչին։

Ակնկալվում է, որ Կիշիդան հանդիպում կունենա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, երկու առաջնորդները մտքեր կփոխանակեն մի շարք թեմաների, այդ թվում՝ ազատ և բաց հնդկախաղաղօվկիանոսյան ռեգիոնի իրականացման համար համագործակցության շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հնդկաստանի ԱԳՆ-ն, Ճապոնիայի և Հնդկաստանի կառավարությունների ղեկավարների բանակցությունների թեմաների թվում կլինեն նաև նրանց առաջնահերթությունները՝ որպես G7 և G20-ի նախագահներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական