Չինական ձեռնարկությունները Ռուսաստան են մատակարարել առնվազն հազար հրազեն, ինչպես նաև տարբեր զինամթերք և սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական գործողությունների համար․ գրել է Politico-ի ամերիկյան հրատարակությունը։ Մատակարարող ձեռնարկություններից առնվազն մեկը կապված է եղել չինական պետության հետ:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Չինաստանի պաշտպանության խոշորագույն կապալառուներից մեկը՝ China North Industries Group Corporation Limited-ը, ռուսական «Tekhkrim» ընկերությանն ուղարկել է 2022 թվականին ամերիկյան M16-ից պատճենված CQ-A գրոհային հրազեններ։ Փաստաթղթերի համաձայն՝ այդ ապրանքները պահվել են որպես «քաղաքացիական որսորդական հրացան»։
Ուկրաինայում արդեն օգտագործվել են նաև Da-Jiang Innovations Science & Technology Co ընկերության DJI ապրանքանիշի չինական անօդաչուները, որոնք գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։