«Փոխադարձ առևտրի ծավալի աճը վկայում է այն մասին, որ մեր երկրները շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ, և մենք միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում մշտապես կարծիքներ ենք փոխանակում ձեզ հետ՝ մտածելով մեր համագործակցության հետագա զարգացման ուղիների մասին», - այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական սահմանին Խանոբա մաքսակետի բացման արարողությանը։
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի անկեղծ ջանքերը՝ ամրապնդելու Ռուսաստանի հետ կապերը: Անցակետը, որը մենք այսօր շահագործման ենք հանձնում, այս կառուցողական ջանքերի հիանալի ապացույցն է: Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը մենք այսօր կառուցում ենք Ադրբեջանի և այլ երկրների հետ միասին», - հավելել է Օվերչուկը։