Միջազգային

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված գործնական քայլերը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված գործնական քայլերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են  Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական քայլերը՝ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական