Միջազգային

«ԱՄՆ-ն կողմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանն ու ընդլայնմանը». Փրայս

«ԱՄՆ-ն կողմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանն ու ընդլայնմանը». Փրայս

ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից բացառությունները, որոնք վերաբերում են ՌԴ-ից պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չեն գործում։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս այդ նախաձեռնության «երկարաձգման և ընդլայնման» օգտին: «Մենք այժմ այդ բանակցությունների վճռական փուլում ենք», - ասել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

Փրայսը չի մեկնաբանել տեղեկությունները, որ Ռուսաստանը դեմ չէ նախաձեռնությունը մարտի 18-ին լրանալուց հետո երկարաձգելուն, բայց՝ միայն 60 օրով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական