Միջազգային

«ԱՄՆ-ին առնվազն 10 տարի հանքահումքային աղբյուրներ պետք կգան». Բայդեն

«ԱՄՆ-ին առնվազն 10 տարի հանքահումքային աղբյուրներ պետք կգան». Բայդեն

«ԱՄՆ-ն առնվազն 10 տարի կզգա հանքահումքային էներգիայի անհրաժեշտությունը», - այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ The Daily Show հաղորդման ժամանակ Քալ Փենին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ին հանածոներ պետք կգան առնվազն ևս 10 տարի։ Մենք չենք կարող վաղը հրաժարվել դրանցից», - ասել է Բայդենը՝ պատասխանելով Փենի այն մեկնաբանությանը, որ որոշ երիտասարդ ամերիկացիներ կարծում են, թե վարչակազմը բավականաչափ արագ չի իրականացնում անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Բայդենը նաև նշել է արևային և քամու էներգիայի առավելությունները, որոնք զգալիորեն ավելի էժան կլինեն:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական