Միջազգային

ՌԴ պատգամավորները հատուկ ծառայություններին կտեղեկացնեն արտասահման այցերի մասին

ՌԴ պատգամավորները հատուկ ծառայություններին կտեղեկացնեն արտասահման այցերի մասին

Ռուսաստանի պետդումայի և տարածաշրջանային օրենսդիր մարմինների պատգամավորները, սենատորներն ու քաղաքապետերը կպարտավորվեն հաշվետվություն ներկայացնել անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ):

«Պետական գաղտնիքի մասին» և «ՌԴ-ից դուրս գալու և մուտք գործելու կարգի մասին» օրենքներում արդեն համապատասխան փոփոխություններ են արվել: 

Օրինագծի հեղինակը անվտանգության կոմիտեի մի խումբ իշխող պատգամավորներ են։ Նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, կանդրադառնան «հատուկ կարևորության կամ հույժ գաղտնի տեղեկությունների մասին իրազեկվածների» վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական