Միջազգային

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանական կողմի նախաձեռնությամբ մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Քննարկվել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։ Կողմերը նշել են ռուս-իրանական բազմաբնույթ համագործակցության զարգացման դրական դինամիկայի ամրապնդումը։ Գոհունակություն է արտահայտվել առևտրի ռեկորդային մակարդակի կապակցությամբ՝ չնայած երկու երկրների նկատմամբ պատժամիջոցներին։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ակտուալ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է սերտ համակարգումը շարունակելու փոխադարձ հետաքրքրությունը, այդ թվում՝ երկու նախարարների առաջիկա դեմառդեմ շփումների շրջանակներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական