ԱՄՆ-ն 2024 ֆինանսական տարում նախատեսում է 170 միլիարդ դոլար ծախսել զենք գնելու վրա, ինչը պատմական ռեկորդ կլինի, հայտնի է դառնում ԱՄՆ-ի ՊՆ կարիքների համար Սպիտակ տան բյուջեի առաջարկից։
«Բյուջեն ֆինանսավորում է 170 միլիարդ դոլար, ինչը կլինի պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Բացի այդ, Պենտագոնի բյուջեի նախագծով նախատեսվում է 145 միլիարդ դոլարի «ռեկորդային ներդրում» զենքի հետազոտման, մշակման և փորձարկման ոլորտում: