Միջազգային

ԱՄՆ շահերի գոտում ներգրավվելը ՌԴ հարևանների համար վտանգավոր է. Լավրով

ԱՄՆ շահերի գոտում ներգրավվելը ՌԴ հարևանների համար վտանգավոր է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ հարևանները պետք է հետևություններ անեն այն բանից, թե որքան վտանգավոր է ԱՄՆ շահերի գոտում ներգրավվելու քաղաքականությունը: Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծիք էր հայտնել, որ Վրաստանը զրկվել է ինքնիշխանության հնարավորությունից՝ հետ կանչելով օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Նրա խոսքով՝ այդ օրենքն անընդունելի էր ԱՄՆ-ի համար, քանի որ սահմանափակում էր Վաշինգտոնի ազդեցությունը Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական