Միջազգային

Գերմանիայի կանցլերը կայցելի Ճապոնիա

Գերմանիայի կանցլերը կայցելի Ճապոնիա

Ճապոնիան մարտի 18-ին սպասում է Գերմանիայի կառավարության՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած պատվիրակության այցին։ Այս մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը և Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին:

Կողմերը կքննարկեն G7-ի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նախագահող Ճապոնիան կընդունի մայիսին Հիրոսիմայում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական