Միջազգային

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ռուս լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի մուտքը ՀՀ արգելելուն։

«Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին»,- ասել է Պեսկովը:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելվել էր նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սարգսյանի մուտքը Հայաստան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական