Միջազգային

Վրաստանը պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին, եթե ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. Բալթյան երկրներ

Վրաստանը պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին, եթե ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. Բալթյան երկրներ

Բալթյան երեք երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարության մեջ Վրաստանին նախազգուշացրել են ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին, եթե Վրաստանը ցանկանում է առաջ շարժվել դեպի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այս մասին հայտնում է «Եվրոպական պրավդա»- ն։

Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը «Թվիթերի» իրենց էջերում նույն հաղորդագրության տեքստն են հրապարակել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել առաջին ընթերցմամբ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման կապակցությամբ:

«Եթե Վրաստանը ցանկանում է առաջ շարժվել ԵՄ - ում և ՆԱՏՕ-ում, նա պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին», - հայտարարել են երեք պետությունների նախարարները:

Հիեշցնենք, որ  երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ անսպասելիորեն ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը, այն ուղղված է արևմտյան ազդեցության սահմանափակմանը: Այս ամենը ինքնաբուխ բողոքի ցույցեր և բախումներ է առաջացրել խորհրդարանի մոտ, որի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական