Միջազգային

Անվադողեր արտադրող գերմանական «Continental» ընկերությունը հեռանում ռուսական շուկայից

Անվադողեր արտադրող գերմանական «Continental» ընկերությունը հեռանում ռուսական շուկայից

Անվադողերի և ավտոմոբիլային էլեկտրոնիկայի գերմանական արտադրող «Continental AG»-ն նախատեսում է փակել իր ռուսական բիզնեսը, չորեքշաբթի հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Սետցերը:

«Մենք շարունակում ենք ռուսական շուկայից դուրս գալու կազմակերպված գործընթացը», - հայտարարել է նա: Սետցերի խոսքերը մեջբերվում են ընկերության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Սետցերի խոսքով՝ 2022թ -ին Ուկրաինայում հակամարտության պատճառով ընկերության առաջ շատ մարտահրավերներ կան, քանի որ հումքի, էներգիայի և լոգիստիկայի գները շատ են աճել ։ Գլխավոր պատճառը, որի համար «Continental AG»-ն մտադիր է լքել ՌԴ-ն, նույնպես Ուկրաինայի իրադարձություններն են, հավելել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական