Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին այն դեպքում, եթե չվերընտրվի Եվրահանձնաժողովում։ Այս պնդմամբ երեքշաբթի հանդես է եկել իտալական «La Repubblica» թերթը։ Պարբերականի տվյալներով՝ դրա նախապատրաստումը սկսվել է մի քանի շաբաթ առաջ։

«Ֆոն դեր Լեյենի՝ մարտի 7-ին մեկնարկած  ուղևորությունը Կանադա և ԱՄՆ պետք է այլ լույսի ներքո դիտարկել, այսինքն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում», - գրում է հրատարակությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական