Թալիբների ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիրխան Մութակին Եվրամիության երկրներին կոչ է արել վերականգնել Աֆղանստանում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Աֆղանստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հաֆիզ Զիա Ահմեդը՝ մեկնաբանելով Քանդահար քաղաքում Աֆղանստանի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիկլասոնի հետ բանակցությունների արդյունքները։
Ահմեդը հայտարարել է, որ Մութակին ԵՄ երկրներին կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Աֆղանստանի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու համար: Նա նաև նշել է Քաբուլում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման անհրաժեշտությունը: