Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը կփոխի Ղրիմի ազատագրման ռազմավարությունը, քանի որ Ուկրաինան այլևս չի կարող առաջնորդվել Ուկրաինայի իշխանությունների կողմից 2021 թվականին ընդունված նախկին ռազմավարությամբ:
Նա հիշեցրել է, որ ի սկզբանե ենթադրվում էր թերակղզու օկուպացիայի հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. «Սակայն Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ներկա հանգամանքների կապակցությամբ մենք պետք է անպայման դիտարկենք այդ ռազմավարությունը, դրանում համապատասխան փոփոխություններ կատարենք», - պարզաբանել Է Դանիլովը։