Միջազգային

Վրաստանի իշխող կուսակցությունը մեղադրում է երկրի նախագահին

Վրաստանի իշխող կուսակցությունը մեղադրում է երկրի նախագահին

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների սահմաններից, խախտել իր բոլոր սահմանադրական գործառույթները, դերերն ու լիազորությունները. նրա հայտարարությունները վնասակար են երկրի անվտանգության համար». լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Լրագրողների հարցերը վերաբերում էին այն պատճառներին, թե ինչու նախագահը կամ նրա ներկայացուցիչը չեն հրավիրվել վարչապետի նախագահությամբ անվտանգության խորհրդի նիստին։

«Սալոմե Զուրաբիշվիլին սահմանադրությամբ որոշակի դեր, գործառույթներ ունի։ Նա անցել է բոլոր գործառույթների, դերերի, իր սահմանադրական լիազորությունների սահմանը և անցել բոլորովին այլ բանի... Դա վնասակար է շատ դեպքերում, նույնիսկ Վրաստանի անվտանգության, հեղինակության համար», - ասել է Վոլսկին։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական