ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերյան էջում ջավակցել է Հունաստանի իր գործընկերոջը՝ գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ։ «Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքի սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- գրել է Միրզոյանը իր թվիթերյան միկրոբլոգում։
Deeply saddened by news of horrific train collision in #Greece that claimed dozens of lives. Our heartfelt condolences to families & friends of victims & we wish a speedy recovery to injured. #Armenia stands by brotherly Greece & its people in this tragic moment. @NikosDendias
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) March 1, 2023