Միջազգային

Վրաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ

Վրաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիկա օրերին կմեկնի ԱՄՆ։ Այս մասին նա հայտնել է գենդերային հավասարության համար քաղաքական համաժողովում ելույթի ժամանակ։

Զուրաբիշվիլին կմասնակցի «Կանանց կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին։

Կանանց կարգավիճակի հանձնաժողովը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման միջազգային ստանդարտների իրականացման վերանայմամբ և դրանց պատշաճ իրականացման վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի 45 անդամ պետություններ, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական