Միջազգային

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում զենք չմատակարարել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում զենք չմատակարարել Ռուսաստանին

ԱՄՆ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Չինաստանին թույլ չտան Ռուսաստանին զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում. հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթ Ռայդերը:

«Պետության բարձրագույն ղեկավարները խոսել են Չինաստանի կողմից մահացու օգնության տրամադրման հնարավոր հետևանքների մասին», - ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ: «Այս պահին մենք չենք տեսնում, որ նրանք դա անեն։ Բայց մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան»,- հավելել է Ռայդերը։

Նրա խոսքով՝ եթե Չինաստանը որոշի զենք մատակարարել, դա կհանգեցնի հակամարտության անհարկի ձգձգմանը և ավելի շատ անմեղ զոհերի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական