Միջազգային

«Ռոսնեֆտ»-ը կուժեղացնի մարտական գործողությունների գոտուն մոտ ենթակառուցվածքների պաշտպանությունը

«Ռոսնեֆտ»-ը կուժեղացնի մարտական գործողությունների գոտուն մոտ ենթակառուցվածքների պաշտպանությունը

«Ռոսնեֆտ»-ը ուժեղացրել է ընկերության օբյեկտների պաշտպանությունը, հատկապես հատուկ ռազմական գործողության անցկացման գոտուն մոտ: Այս մասին հայտնել Է ընկերության անվտանգության գծով փոխնախագահ Ալեքսեյ Ֆեդոսեևը։

«Հակաահաբեկչական պաշտպանվածությանը մենք առաջնահերթություն ենք տալիս։ Ուժեղացրել են օբյեկտների պաշտպանությունը, հատկապես մարտական գործողությունների գոտուն մոտ։ Բարձրացրել են խողովակաշարերի անվտանգության վերահսկողությունը։ Նավթի փոխադրման երթուղիներում մեզ մոտ աշխատում են ժամանակակից հատուկ տեխնիկայով հագեցած շարժական խմբեր», - ասել է նա։

«Ռոսնեֆտ»-ի փոխնախագահը պատմել է, որ անցյալ տարվա սկզբին Բրյանսկի մարզում ընկերության նավթային էստակադայի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգնությամբ հարձակումներ են իրականացվել: Նրա խոսքով՝ Բրյանսկի մարզում ընկերության արտադրական օբյեկտում նախատեսվում է շահագործման հանձնել տեխնիկական համակարգեր, որոնք ամրապնդում են անվտանգությունը ոտնձգություններից: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական