Միջազգային

Չինաստանը խաղաղության ծրագիր է առաջարկում ուկրիանական ճգնաժամում

Չինաստանը խաղաղության ծրագիր է առաջարկում ուկրիանական ճգնաժամում

«Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի անդամ Վան Ին Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ կիսվել է Ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծելու չինական խաղաղության ծրագրի առանցքային կետերով», - հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան։

Կիևը մտադիր է ուսումնասիրել այդ ծրագիրը և հետևություններ անել։

Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ չինական ծրագիրը պարունակում է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու կետ և դրանով իսկ մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի շրջանում:

«Չնայած Չինաստանի խաղաղության առաջարկը ՄԱԿ-ում ընդունվելու քիչ շանսեր ունի, ԱՄՆ դաշնակիցներն անհանգստացած են, որ այն կարող է արձագանք գտնել զարգացող երկրներում և մրցակցել Արևմուտքի բանաձևերի հետ», - նշում է Bloomberg-ը:

Վաղը սպասվում է Վան Իի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական