«ՌԴ-ում 2024 թվականի նախագահական ընտրությունները կկայանան օրենքին խիստ համապատասխան և ժողովրդավարական ընթացակարգերի պահպանմամբ»,-դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարվա սեպտեմբերին թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային իշխանության մարմինների ընտրություններն ու 2024թ․ նախագահական ընտրությունները կկայանան օրենքին խիստ համապատասխան, ժողովրդավարական սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ»,-ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ առաջատար քաղաքական ուժերը համախմբված են և միասնական գլխավոր հարցում․ «Իսկ բոլորիս համար գլխավորը ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն է, ինքնիշխանությունն ու ազգային շահերը»,-նշել է Պուտինը։