Միջազգային

«Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները գլոբալ անվտանգության ոլորտում համընկնում են». Կոսաչև

«Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները գլոբալ անվտանգության ոլորտում համընկնում են». Կոսաչև

«Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները գլոբալ անվտանգության ոլորտում համընկնում են»,-կարծում է ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը:
«Մեր չինացի գործընկերները հրապարակել են գլոբալ անվտանգության՝ իրենց հայեցակարգը։ Մեծ հաշվով, սա գրեթե ճշգրիտ համընկնում է այն հայեցակարգի հետ, որը նախագահ Պուտինը շարադրել է Մյունխենում 2007 թվականին: Եթե այն ժամանակ՝ տասնվեց տարի առաջ, Ռուսաստանի նախագահի առաջարկներին ականջալուր լինեին միաբևեռ աշխարհի հետևորդները, աշխարհը վաղուց արդեն բազմաբևեռ, կայուն և անվտանգ կդառնար»,- գրել է սենատորը Telegram-ի իր ալիքում ։

Կոսաչևի խոսքով՝ միաբևեռ աշխարհի բոլոր ռիսկերն ու վտանգները հասկանալու հարցում իրենք չինացի գործընկերների հետ բացարձակ միասնական են․ «Եվ դա ամենակարևորն է»,-վստահ է նա։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական