Միջազգային

Բլինքենն Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինային աջակցությունը

Բլինքենն Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինային աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Երկու ղեկավարները քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը և պաշտպանության, էներգետիկայի, առևտրի և հավաքական անվտանգության հարցերում համագործակցության անհրաժեշտությունը։

Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է վերջին հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար Թուրքիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի մտադրությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական