Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ազգային ստարտափներում ավելացնել ներդրումները։ Ըստ Մակրոնի՝ այդպես փորձում են դիմակայել վենչուրային ֆինանսավորման դանդաղեցմանը, որն ազդել է այլ տեխնոլոգիական կենտրոնների վրա:
Կանաչ և արդյունաբերական տեխնոլոգիական ընկերությունները գտնվում են Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում և կստանան լրացուցիչ պետական միջոցներ․ ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում վենչուրային հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպմանը: