Միջազգային

Մյունխենում խափանվել է ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը

Մյունխենում խափանվել է ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, որը մասնակցել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, Միացյալ Նահանգներ կվերադառնա Boeing C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով, քանի որ նրա հիմնական ինքնաթիռը խափանվել է, հայտնում է Bloomberg-ը։ 

Որոշ ժամանակ անց Սպիտակ տան մամուլի ծառայությունը բացատրել է, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռի օգտին ընտրությունը թելադրված է ԱՄՆ փոխնախագահի օդանավի «սպասարկման հետ կապված դժվարություններով»։ Սպիտակ տունը ոչ մի մանրամասն չի հայտնել, թե ինչ դժվարություններ են առաջացել Հարիսի ինքնաթիռը թռիչքի նախապատրաստելու հարցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական