Միջազգային

«Պուտինի հետ փոխզիջումն անհնար է». Զելենսկի

«Պուտինի հետ փոխզիջումն անհնար է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ի միջազգային մեկնաբան Ջոն Սիմփսոնին։ Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի հետ փոխզիջման հնարավորության, Եվրոպայի աջակցության, Բելառուսի հետ հարաբերությունների և Ռուսաստանի հնարավոր գարնանային հարձակման վերաբերյալ հարցերին:

Զելենսկու hարցազրույցը նվիրված է 2022թ. փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնածավալ ներխուժման տարեդարձին։ 

«Մենք գնում ենք Եվրոպա, Ուկրաինան ընտրել է այդ ճանապարհը։ Այս ամենը հնարավոր չէ կորցնել։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում։ Ուստի ցանկացած տարածքային փոխզիջում միայն թուլացնելու է մեր պետությունը։ Մենք կյանքում մեկ միլիոն փոխզիջում ենք անում, բայց փոխզիջումը Պուտինի հետ բացառում եմ, քանի որ հավատ չկա»,-ասաց Զելենսկին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական