Լատվիայի Սեյմը վերջին ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի քաղաքացիական անձանց աջակցության մասին» օրենքում փոփոխություններ, որոնք նախատեսում են պետությանը պատկանող տրանսպորտային միջոցներն Ուկրաինայի կառավարությանը անհատույց հանձնելու հնարավորություն:
Լատվիայի իշխող կոալիցիան պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ հարբած վարորդներից առգրավված մեքենաները կարող են փոխանցվել ուկրաինական բանակի կարիքների համար. հայտարարել է վարչապետ Կրիշյանիս Կարինշը: