Միջազգային

«Բլինքենը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա». Պատել

«Բլինքենը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա». Պատել

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, անդրադառնալով Հարավային Կովկասում Պետդեպի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հավանական այցին, նշել է, թե տեղյակ չէ՝ պարոն Բոնոն կմիանա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, թե ոչ։ Այդ համատեքստում խոսք է գնացել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և ԱՄՆ հանձնառության մասին։

Պատելը, մասնավորապես, հայտարարել է. «Ես վստահ չեմ նրա կոնկրետ այցերի մասին, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Հարավային Կովկասում խաղաղության վրա շարունակում ենք աշխատել: Դրա վրա նաև ինքը՝ քարտուղարն է բավականին կենտրոնացած։ Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ հասնել կայուն խաղաղության, բայց ես չունեմ որևէ այցի մասին տվյալներ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական