ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել 5,6 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինայի բնակչության և Եվրոպայի 10 պետությունում գտնվող փախստականների հումանիտար կարիքների համար։
Ինչպես հետևում է չորեքշաբթի Ժնևում հրապարակված մարդասիրական արձագանքման պլանից, ընդհանուր առմամբ, 2023 թվականի ընթացքում նախատեսվում է պարենային և այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի 11,1 միլիոն բնակիչների և 4,2 միլիոն փախստականների: