ՌԴ-ում 2022 թվականին հրդեհներն ավելի քան 7 հազար մարդու կյանք են խլել, չորեքշաբթի նախարարության ընդլայնված կոլեգիայի ընթացքում հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
«Անցյալ տարի գրանցվել է ավելի քան 350 հազար տեխնածին հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ»,-ասել է նա՝ հավելելով, որ դա 10%-ով քիչ է, քան 2021 թվականին: