Միջազգային

Թուրքիայում երկրաշարժից 207 ժամ անց 12-ամյա երեխային են փրկել

Թուրքիայում երկրաշարժից 207 ժամ անց 12-ամյա երեխային են փրկել

Թուրքիայի Ադիյաման նահանգում  երկրաշարժից 207 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 12-ամյա երեխայի, հայտնում է Անադոլու գործակալությունը։ 

Տուժածը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում տղայի հորն ու եղբայրներին փրկելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական