Միջազգային

Հանդիպել են Խովաևն ու Բայրամովը

Հանդիպել են Խովաևն ու Բայրամովը

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ներկա վիճակը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական