Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը լքել է երկիրը և բուժման նպատակով մեկնել արտասահման։ Այդ մասին հայտնել են երկրի նախկին ղեկավարի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները։
Ինչպես արդեն նշել էինք, երեկ Աթամբաևին ազատ են արձակել ուղղիչ գաղութից, նրա մեղադրանքը կարճվել է՝ «նոր հանգամանքների լույս գալու» ձևակերպումով։ Ավելի ուշ Ատամբաևը հայտնել էր, որ մտադիր է հետազոտվել և բուժման կուրս անցնել Իսպանիայում։